
Եվրո-2016-ից հետո Վիսենտե դել Բոսկեն կավարտի կարիերան

Տեղի է ունեցել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեի գրքի շնորհանդեսը: Գրքում Բոսկեն նշել է, որ Եվրո-2016-ից հետո, անկախ իսպանացիների գրանցած արդյունքներից, ինքը կհեռանա:
«Եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա՝ Եվրո-2016-ից հետո կհեռանամ Իսպանիայի հավաքականից: Պատճառներից մեկն առողջությունն է: Ես այս պաշտոնում 8 տարի աշխատել եմ և մտադիր չեմ շարունակել:
Ցանկանում եմ հաջողությամբ ավարտել աշխատանքիս այս փուլը: Կարող էի ավելի վաղ հեռանալ, բայց ցանկացա աշխատել մինչ այն տարիքը, երբ իսպանացիների մեծ մասը թոշակի է անցնում:
Կարծում եմ, որ լիովին լուծել եմ իմ առաջ դրված բոլոր խնդիրները: Ուրախ եմ, որ կարողացել եմ աշխատել իմ ամենամեծ կրքի՝ ֆուտբոլի բնագավառում»:
Սիրարփի Աղաբաբյան