Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են ցուցակից. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում և այլ «էկզոտիկ երկրներում»:

«ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Հայաստանը հանգիստ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի միակ երկիր, որտեղ արջերը տիրապետում են համակարգչային տեխնիկային եւ ծառայություններ են մատուցում նաեւ օնլայն քվեարկությունների ժամանակ: Չնայած՝ չի բացառվում նաեւ, որ ոչ մի կեղծիք էլ տեղի չի ունեցել: Պարզապես Սուրիկ Խաչատրյանի համբավը հասել է նաեւ Մոզամբիկ, եւ այնտեղ զարմանքով պարզել են, որ նա մարդկանց ծեծելուց կամ «ինքնապաշտպանվելուց» հետո զոհերին չի ուտում: Այդքանից հետո մոզամբիկցիները, բնականաբար, պիտի նրան «տարվա լավագույն մարզպետ» հռչակեին: Իսկ երրորդ տարբերակ պարզապես չկա: Որեւէ մեկի մտքով, բնականաբար, չի կարող անցնել, որ Սուրիկ Խաչատրյանն ինքն է կազմակերպել իր օգտին ընտրակեղծիքների իրականացնելը: Նա ո՜ւր, ընտրակեղծիքներն ո՜ւր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս