Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն կբացի 70 մլն եվրո արժողությամբ 4 հյուրանոց

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Pestana Hotel Group ընկերության հետ համատեղ, կբացի 4 CR7 հյուրանոց:

Ընդհանուր 70 մլն եվրո արժողությամբ հյուրանոցները կկառուցվեն Ֆունշալում, Լիսաբոնում, Մադրիդում` պորտուգալացու կյանքի հետ կապված քաղաքներում, ինչպես նաև՝ Նյու Յորքում, որտեղ կարող է ավարտվել նրա ֆուտբոլային կարիերան:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այդ մասին հայտարարվել է նախօրեին, Լիսաբոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև՝ Pestana Hotel Group ընկերության նախագահ Դիոնիսիու Պեստանան:

«Ֆուտբոլն իմ աշխատանքն է, բայց այդպես միշտ չի լինի: Ես որոշել եմ սկսել նոր նախագիծ, և ինձ հետ համագործակցում է այդ բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների թիմը:

Ես երիտասարդ եմ, բայց արդեն ինքնադրսևորված մարդ եմ, և այդ նախագիծը ոգեշնչում է ինձ: Մտածում եմ ապագայի, որդուս և ընտանիքիս մասին»,- նշել է Ռոնալդուն:

Ronaldo (3) Ronaldo (2)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս