
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լարված է եղել. տանկեր են կիրառվել

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լարված է եղել: Այս մասին facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մասնավորապես նշել է. «Գիշերը Հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Մանրամասները քիչ ավելի ուշ»: