Varzesh3.com-ը Հայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանին ընդգրկել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:
«Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվային՝ կապված այդ դեպքի հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ամանորին ձեր նախընտրած ուտեստը՝ ասաց. «Ուֆ, լավ էլի, ձեր ուշք ու միտքն էլ ուտելն ա: Տուն ա էլի, սաղի տներն էլ նույն բանն ա, մանդարին կա, խնձոր, տանձ կա, մի բան կուտենք էլի: Տուն ա էլի, տոլմա-մոլմա կըլնի, էլի»:
Ըստ The Telegraph-ի տեղեկության, հոլանդացին կհեռացվի իր պաշտոնից, եթե «կարմիր սատանաները» պարտվեն Անգլիայի առաջնության «Սթոք Սիթիի» (արտագնա) և «Չելսիի» (սեփական հարկի տակ) հետ կայանալիք առաջիկա 2 խաղերից մեկում:
ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով:
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, RIA Novosti-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:
Դեկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 31 տնտեսավարող սուբյեկտներում:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում 76-ամյա կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ և բոնուս քարտ:
Այսօր Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված վիճակի հետ, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբի նախկին հարձակվող Ֆրանսիսկո Խենտոն դառնալու է ակումբի պատվավոր նախագահ:
«Իմ ներշնչանքի աղբյուրը սերն է: Ասում են՝ սերն ավելի հին է, քան մարդկությունը, իսկ մարդկությունը սիրուց ստեղծվեց: Սերն աստվածային զգացմունք է, որն Աստված պարգևեց մարդուն, որ նա բարին արարի: Սիրել` նշանակում է Աստծուն կրել քո մեջ: Սերը նվիրում է` անմնացորդ, անշահախնդիր, հանուն հայրենիքի, սիրած մարդու, զավակների, ընկերոջ: Առանց սիրո կյանք չկա: Բարի, գեղեցիկ են սիրով ապրող, արարող մարդիկ: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց. դա մեր ժողովուրդն է՝ ստեղծագործ, բազմաչարչար, պայքարող հայ ժողովուրդը»:
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգի Սուր շրջանի 7 թաղամասերում պարետային ժամ է:
Ռդ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ Ուկրաինան ներառվելու է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում է մթերային էմբարգո: Ուկրաինական ապրանքների նկատմամբ էմբարգոն սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:
Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենկչին ակնկալում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը կավարտվի 2016 թվականի մարտին:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանը` ընդգծելով, որ մրցույթի շնորհիվ հերթական անգամ բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ստացան դրսևորել իրենց հնարավորությունները:
Լուրերն այն մասին, որ գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված-չլսված տոն ապահովել՝ 5-օրյա տոնական ծրագրով և թանկարժեք տոնածառով, տարածվեցին այնքան արագ, որ մինչ քաղաքում տոնածառի հայտնվելն ի հայտ եկան տոնածառի գնի և գույնի մասին «առասպելները»:
Kicker-ը նշել է գերմանական Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստներին: Այս կոչմանն են արժանացել Մյունհենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Լոռու մարզի Կաթնառատ գյուղի գերեզմանատանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի հուղարկավորությունը:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Նորվիչին» (1:2), իսկ «Լեսթերն» արտագնա խաղում հաղթեց «Էվերթոնին» (3:2):
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով անցնող տարում հասցրած ու չհասցրած աշխատանքների ու ստեղծագործական պլանների մասին, ասաց, որ տարին հարուստ էր ստեղծագործական նախագծերի, դրանց իրականացման, արտասահմանյան երկրների հետ համագործակցության, թարգմանական գրականության և գրական այլ աշխատանքների իրագործմամբ:
Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռեալը» ջախջախեց «Ռայո Վալյեկանոյին» (10:2), իսկ «Ատլետիկոն» պարտվեց «Մալագային» (0:1):
Ճակատի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որպես համակարգային միջոցառումների տարր՝ կապված հակամարտության կարգավորման հետ, իր արտացոլումն է գտել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիի հայտարարություններում 2011թ. մարտի 5-ից և 2012թ. հունվարի 23-ից:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենթուսն» արտագնա խաղում հաղթեց «Կարպիին» (3:2), իսկ «Ինտերը» սեփական հարկի տակ պարտվեց «Լացիոյին» (1:2):