«Սթարմուսը» հայտարարել է Սթիվեն Հոքինգի անվան գիտության հանրայնացման նորարարական մրցանակի մասին
Աշխարհահռչակ և դարի խոշորագույն գիտնական Սթիվեն Հոքինգի անվան գիտության հանրայնացման նորարարական մրցանակը օրերս հայտարարվեց Լոնդոնի Թագավորական հասարակությունում։ Մրցանակը կշնորհվի նրանց, ովքեր օգնում են խթանել գիտության հանրայնացումը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են երաժշտությունը, արվեստը և կինոն։ Այն կարևորագույն մրցանակ է բոլոր նրանց համար, ովքեր գիտությունը տարածում են արվեստի միջոցով։
Ամեն տարի, երեք մեդալ կշնորհվի է Տեներիֆեում կայանալիք «Սթարմուս» փառատոնի ընթացքում։ Այն կշնորհվի գիտության հանրայնացնողներին, հետևյալ երեք ոլորտներից․
• Գիտական
• Արվեստի
• Կինոարվեստի
Մրցանակի մեկնարկի ժամանակ, Լոնդոնի թագավորական հասարակությունում Սթիվեն Հոքինգը ներկայացրեց գիտության հանրայնացման իր տեսլականը` ասելով.
«Գիտության հանրայնացնողները՝ ներգրավելով բոլորին, սկսած դպրոցականներից մինչև քաղաքական գործիչների և թոշակառուների, կրում են գիտությունը հենց առօրյա կյանքի սրտում։ Սա իր ազդեցությունն է ունենում թե՛ ինձ վրա, թե՛ ձեր և թե ողջ աշխարհի վրա։ Հետևաբար, ես շատ ուրախ եմ աջակցելու և հարգելու գիտության հանրայնացնողների աշխատանքը և անհամբեր սպասում եմ հաջորդ ամռանը Տեներիֆում «Սթարմուս» փառատոնի ժամանակ կայանալիք Սթիվեն Հոքինգի անվան մեդալի պարգևատրմանը։ Հուսով եմ ձեզ բոլորիդ տեսնել այնտեղ»։
«Սթարմուս» փառատոնի հիմնադիր և առաջատար աստղաֆիզիկոս պրոֆեսոր Գարիկ Իսրաելյանն իր խոսքում նշեց.
«Այս մրցանակը գիտության պատմության կարևորագույն իրադարձություններից է, քանի որ այն նաև գլխավորում է մեր դարաշրջանի ամենահայտնի և ոգեշնչող գիտնականներից մեկը՝ պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը։ Հարգանքի զգացումից և գիտության հանրայնացման մեր մեծ ցանկությունից ելնելով «Սթարմուսը» ստեղծեց այս նորարարական նախաձեռնությունը՝ տալով դրան պատմության խոշորագույն գիտնականներից մեկի անվանումը»։
Գ. Իսրաելյանը նաև հավելեց. «Կինոարվեստի ոլորտի մրցանակը կորոշվի ըստ հանրային քվեարկության, հենց հանրությունը կմասնակցի մրցանակաբաշխությանը և կկերտի պատմություն»։
Ի դեպ, մեդալի ձևավորումը լրացրել է Սթիվեն Հոքինգի դիմանկարը, որը ստեղծվել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի կողմից։
Արարողության ընթացքում այդ կապակցությամբ Ա. Լեոնովը նշել է.
«Հազվադեպ է նկարիչն իր կյանքում նման հաջողության հասնում և ես շատ հպարտ եմ, որ համաշխարհային նշանակություն ունեցող Սթիվեն Հոքինգի դիմանկարն է ընտրվել այս մեդալի համար։ Այս մեդալը մի կտոր թուղթ չէ, այլ տեսանելի և շոշափելի օբյեկտ է, որը կոգեշնչի իր հաղթողներին։ Դա, իսկապես, պատիվ է ինձ համար»։
Մեդալի մյուս կողմին պատկերված է Բրայան Մեյը, տիեզերագնացի պատկեր և կիթառ, որը ներկայացնում է «Սթարմուս» փառատոնի մյուս բաղադրիչը։
Մրցանակի մեկնարկին մասնակցել են նաև հայտնի հյուրեր, այդ թվում՝ օպերային երգչուհի Սարա Բրայթմանը, կոմպոզիտոր Հանս Զիմերը, Դարա Օ’Բրեյնը, պրոֆեսոր Բրեյն Քոքս ՕԲԵ-ն և պրոֆեսոր Կիպ Ֆորնը, ինչպես նաև Կանարյան կղզիների ներկայացուցիչներ՝ Կանարյան կղզիների Զբոսաշրջության վարչության գործադիր տնօրեն տիկին Մարիա Մենդեզը և Տեներիֆեի զբոսաշրջության խորհրդական պարոն Ալբերտո Բերնաբեն։