
Զոհված զինծառայողը դեպքից ժամեր առաջ զանգել էր հորն ու ասել, որ հրաշքով է փրկվել. news.am

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Արմավիրի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, որի ազգականն է զոհված զինծառայողը:
«Երեկ առավոտյան զանգել էր հորն ու պատմել, որ հրաշքով է փրկվել. կասկան գլխից ընկել է, բայց բարեբախտաբար, վիրավորում չի ստացել: Ժամեր անց էլ իմացանք, որ զոհվել է… Զինկոմիսարիատից պատմեցին, որ պաշտպանական մարտի ընթացքում է զոհվել, արիաբար կռվել է Ֆիդարը»,- ասել է գյուղապետը:
Զոհված զինծառայողը կարատեիստ էր, մասնակցել է միջազգային առաջնության:
«Դաշնամուր էլ էր նվագում: Շատ շնորհքով երեխա էր, համեստ, աշխատասեր: Բանակում էլ շատ լավ ծառայել է, ամռանն էլ արձակուրդ էր եկել, գոհ էր շատ ամեն ինչից»,- ասել է Ազիզ Մհոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: