Բաժիններ՝

3 քայլ և դուք կազատվեք անցանկալի սև կետերից

Շատերն են կյանքի որոշակի ընթացքում առնչվում այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին են սև կետերը: Բոլորս փորձում ենք գտնել մի միջոց, որն ընդմիշտ կազատի մեզ այդ անցանկալի «հյուրերի» ներկայությունից:

Healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական մի միջոց, որը կօգնի ազատվել սև կետերից՝ անցավ և արդյունավետ կերպով:

Քայլ առաջին

Նախ՝ պետք է դեմքը գոլորշու վրա փափկեցնել, որպեսզի մաշկի հետ մեկտեղ՝ փափկեն նաև սև կետերը:

Քայլ երկրորդ

Ապա խառնեք 1ճ/գ սոդան, 2թ/գ աղն ու 1ճ/գ մեղրը: Այս խառնուրդը պետք է օգտագործել՝ որպես սկրաբ: Քսեք սև կետերին, ապա 5 րոպե անց դեմքը տրորելով՝ մաքրեք այն:

Քայլ երրորդ

Մի կտոր կիտրոնով տրորեք քթի հատվածը, ապա մի շերտ ձվի սպիտակուց քսեք և անմիջապես ծածկեք այն անձեռոցիկով: Թողեք մի քանի րոպե մնա այդպես, ապա հանեք անձեռոցիկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս