Բաժիններ՝

«Արդյունքն այնպիսին է, որ կարելի է շտկել դրությունը». Անդրե Վիլաշ-Բոաշ

«Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» հետ անցկացրած առաջին խաղի արդյունքները: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Լիսաբոնում, ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 1:0 հաշվով:

«Ընդհանուր առմամբ խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք: Վատ չխաղացինք: Բայց ավարտվեց այս ձևով, գոլ բաց թողեցինք: Արդյունքն այնպիսին է, որ կարելի է շարունակել պայքարը, կարելի է շտկել դրությունը: Ես գնահատում եմ ֆուտբոլիստների ջանքերը: Հույս ունենանք, որ Պիտերում կստացվի ամեն ինչ ուղղել: Հասկանալի է, որ երկրորդ խաղում «Բենֆիկան» նույնպես կփոխի իր ստրատեգիան: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Վիլաշ-Բոաշը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում:

Պատասխան խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, մարտի 9-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29