 
                        Որոշ պատգամավորներ նախագահականից «ծանուցում» են ստացել. «Իրատես de facto»
 
                                    «Իրատես de facto» թերթը գրում է. «ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը: Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, որոնք կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում: Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում: Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում, եւ առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        