
Google-ն արձակուրդի պլանավորման ծառայություն է գործարկել

Google-ը գործարկել է Destinations ծառայությունը, որն օգտատերերին օգնում է արձակուրդը պլանավորել կայքի որոնողական տողի միջոցով: Դրանից օգտվելու համար հարկավոր է ցանկալի աշխարհագրական ուղղությունից հետո ներմուծել vacation կամ destination բառը:
Գործառույթը հուշում է օպտիմալ ամսաթվերը կամ հյուրանոցների ամրագրումը եւ ավիատոմսերի գնումները ցածր գներով, ինչպես նաեւ կանխատեսում է սեզոնային եղանակը եւ ընտրված վայրի ժողովրդականությունը այլ ճանապարհորդների տվյալների հիման վրա:
Բացի այդ, ուղեգրի ընտրության գործընթացում կարելի է նշել ուղեւորության ցանկալի բյուջեն եւ հավելյալ նախասիրությունները, օրինակ՝ «սերֆինգ», «արշավներ» կամ «դահուկներ»: