ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին` կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:
«Պատկերացրեք տեղամասերից մեկում գիծը խափանվում է կամ ընտրողը կանգնում է տեսախցիկի առջև ու որոշ ժամանակ չի հեռանում: Այս ամենը շատ կասկածների տեղիք է տալու: Դրա համար եմ ասում, լավագույն լուծումը կլինի, եթե պահպանենք գործողը, որ վստահված անձինք և դիտորդները կարող են տեսանկարահանել այն, ինչ ցանկանում են»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Վրաստանի խորհրդարանի նիստն այսօր աչքի է ընկել նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորների նոր կռվով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մարտի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանվել Հ.-ն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավագ շաբաթվա ընթացքում կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանում 14 քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատել խղճի մյուս բանտարկյալներին, հայտնում է Turan-ը:
«Երբ մեր կողմից հայտնաբերված՝ ուղեղի բջիջները գրգռվում են եւ ուղարկում ազդանշաններ, մեր լաբորատորային մկները դադարում են ուտելուց,- պատմել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ռիչարդ Յուգանիրը:- Այդ ազդանշանները կարծես ասում են, թե կենդանին կուշտ է»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Տուզլա կղզի, որտեղ ընթանում Է Կերչի կամրջի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի եւ Սեւաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Խորհրդակցությունից առաջ Պուտինն ուղղաթիռից կդիտի շինարարական հրապարակը, կշփվի աշխատողների հետ, ինչպես նաեւ կծանոթանա շինարարական աշխատանքների ընթացքին:
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Տոտենհեմ» – «Բորուսիա Դորտմունդ» պատասխան խաղն ավարտվեց 1:2, և դորտմունդցիները դուրս եկան քառորդ եզրափակիչ:
«Էներգետիկայի նախարարությունը շատ է կարևորում այս միջոցառումը: Կլիմայի փոփոխությունն առաջին հերթին Հայաստանում ամենաաղետալի հետևանքներն է թողնում բնապահպանության, գյուղատնտեսության և էներգետիկայի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Մարտի 18-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս:
Քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին:
Մարտի 8-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գոռ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էրեբունի» թանգարանի մոտ՝ անծանոթ անձի կողմից:
4 մարդ է սպանվել այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու հրաձգությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
2016թ. փետրվարը ամենատաքն է եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօրվա ասուլիսում ասել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) մամուլի քարտուղար Քլեր Նուլիսը:
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել աշխարհահռչակ կինոռեժիսոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին՝ անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Եվրոպային, որ քուրդ զինյալները կարող են այնտեղ հարձակումներ իրականացնել, հայտնում է Reuters-ը:
Ճշտվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները: Ապրիլին Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Մարտի 31-ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը հայ գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: Միջոցառումը կմեկնարկի «Իթաքա»-ի ցուցադրությամբ:
Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում և դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը և որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում մրցաշարի առաջատար Սեգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը:
Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը: Այս մասին մարտի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը: «Մեղքը մերն է, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չենք անում… ես էլ: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ շենքերն էի ն համարակալում, անհետանում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երևան» նախագիծն է կյանքի կոչվելու»,-նշեց Հրանտ Թոխատյանը:
Անկարայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, գրում է Cumhuriyet.com.tr-ն: