
Նարեկ Հախնազարյանին բնակարան է հատկացվել

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը: