Բաժիններ՝

«Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան» և «Շախտյորն» անցան Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ

Հայտնի դարձան Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները:
1/4 եզրափակիչ անցան. «Լիվերպուլը», ով դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0, 1:1), «Սևիլիան», ով հաղթեց «Բայերին» (0:0, 3:0), «Շախտյորը», ով հաղթեց «Անդերլեխտին» (3:1, 1:0), «Բրագան», ով ուժեղ էր «Ֆեներբախչեից» (0:1, 4:1) և Դորտմունդի «Բորուսիան», ով հաղթահարեց «Տոտենհեմի» արգելքը (3:0, 2:1):
Ավելի վաղ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի ուղեգրերով իրենց ապահովագրել էին «Վիլյառեալը», «Ատլետիկը» և «Սպարտան»:

Քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս