Հարցին, թե հիմնավո՞ր համարում է ՀԱԿ-ի քննադատությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «ՀԱԿ ասելով` ո՞ւմ նկատի ունեք։ Մեջբերեք, օրինակ, թե ինչ էին ասում Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը․․․ ՀԱԿ-ը լայն հասկացություն է։ Ասեք՝ ՀԱԿ-ից ինչ-որ քաղաքական գործիչներ, որոնք չեն ուզում ոչինչ տեսնել, դրական ոչինչ տեսնել չեն ուզում, գիտեն իրենց ապագա ճակատագիրը, գիտեն իրենց ռեսուրսները, դրա համար պետք է անընդհատ վրեժխնդրությունը ժողովրդից հանեն, շպրտեն, կեղտոտեն, ցեխոտեն՝ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» վերնագրով շարժվելով առաջ»։
Երկնային դատավորը չի ճանաչում քաղաքականություն, իսկ մեր երկրայինները հաճախ ուրիշ բան չեն էլ տեսնում: Ոչինչ, երն մենք շարժվենք, մեզ հետ միասին կշարժենք նաև անշարժներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
Թուրքական զբոսաշրջային բիզնեսը զգալի կորուստներ է կրում ահաբեկիչների ակտիվության ու Ռուսաստանի ռեակցիայի պատճառով, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի վրա հարձակումից հետո սահմանափակիչ միջոցառումներ է կիրառում Անկարայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը:
Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշն այսուհետ հանդես կգա «Յուքոմ» ապրանքանիշի ներքո` փոխելով նարնջագույնը կանաչի: Ապրիլին նախկին «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման 80 կենտրոնները նորովի հանդես կգան` մատուցելով Յուքոմի ծառայություններ:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day): Այն օրացույցի մեջ ներառվել է 2006 թվականին: «Տրիսոմիա 21-ի հետազոտությունների ֆրանսիական ասոցիացիա»-ն (ՏՀՖԱ), որը հիմնադրվել է 1990 թվականին, ստեղծվել է աջակցելու Դաունի համախտանիշի (Տրիսոմիա 21) մասին բժշկական և գիտական զարգացումներին։ 2005 թվականին Ասոցիացիան որոշում կայացրեց խորհրդանշական օր սա հմանել երրորդ ամսի՝ մարտի 21-րդ օրը:
Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղին վերականգվել է ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վարդանանց, Եր.Քոչարի և Ալ.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն»-ը բախվել է մայթին գտնվող էլեկտրասյանը:
DerWesten հեղինակավոր պարբերականն «Աուգսբուրգ»-«Բորուսիա» խաղում դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականը տվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և կոլումբիացի հարձակվող Ադրին Ռամոսին: Նրանց խաղը պարբերականը գնահատել է 2 բալով: Մարտի 20-ին կայացած մրցավեճում «Բորուսիա»-ն առավելության է հասել 3:1 հաշվով, իսկ Մխիթարյանը և Ռամոսը դարձել են 1-ական գոլի հեղինակ:
Վերջին տարում ռուսները սկսել են ավելի քիչ վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Լևադա կենտրոնի» ուսումնասիրությանը:
Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաեւան:
Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։
Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0), իսկ «Լիվերպուլը» պարտվեց «Սաութհեմփթոնին» (2:3):
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ, ավելորդ թղթաբանությունից կախված: Ես համաձայն եմ, որ չի կարելի մեծ չափերի նվերներ տալ, բայց ուսուցիչն էլ է կին, շատ ու շատ երկրներում կա ուսուցիչների մեծարման օր, ուսուցիչների երախտագիտության օր: Այնտեղ այլ կերպ է նշվում:
Այսօր՝ մարտի 21-ին, Twitter սոցցանցը դառնում է 10 տարեկան: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական բլոգում:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Աուկսբուրգի» հետ անցկացրած խաղում դարձավ գոլի հեղինակ (3:1):
Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ:
Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Լևոն Արոնյանը` Անիշ Գիրիի:
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության մեջ, հայտնում է TASS-y:
Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում:
Այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:
Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը «Յունիբանկը» նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին: Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը ներդրեց վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ Յունիբանկում 2013թ.-ին:
Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ:
«Նաասիգրամում երեք մարդ էր աշխատում դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը եւ սպանել, չորրորդ զոհն սպանվել է Մոնթեսվարում: Մի քանի մարդ վիրավորվել է կենդանիների հարձակումների ընթացքում»,- գործակալությանը հայտնել են տեղական իշխանությունները:
Մերիեն Թրամփ Բերրին բնակվում է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր է աշխատում վերաքննիչ դատարանում:
Մարտի 20-ին, ժամը 01.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով Ստամբուլում ֆուտբոլային սպասված դերբիի` «Գալաթասարայ»-«Ֆեներբահչե» հանդիպման հետաձգումից հետո որոշում է կայացվել չեղյալ համարել քաղաքում ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի հավաքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական կոմիտեն որոշում է կայացրել ըստ մրցավարների և տեսուչների պատասխանատվության կանոնակարգի որակազրկել Զավեն Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: