Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն և կասեցվել էին վերջինիս լիազորությունները։
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Կլոպը տվյալ պահին գլխավորում է «Լիվերպուլը»:
Բրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ եւ զրատեխնիկա: Լուա փողոցում գտնվող կառավարական թաղամասը, եվրաթաղամասը, որտեղ տեղակայված են ԵՄ-ի պաշտոնական հաստատությունները, շրջափակված են ոստիկաններով եւ բանակային զրահամեքենաներով:
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման, հայտնում է LifeNews-ը:
Բելգիայում տարհանում է իրականացվել Տիանժի ատոմային էլեկտրակայանում: Այդ մասին հաղորդում է HLN տեղական թերթի կայքում: Տարհանումը կապված է արդյոք մարտի 22-ի առավոտյան երկրում կատարված ահաբեկչական գործողությունների հետ, թե պլանավորված է, հասկանալի չէ:
Առաքելություն կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ, կատարել փոփոխություն Քրեական օրենսգրքում, օրենսգրքում նշված ընտրական գործընթացին վերաբերվող հանցագործությունները համարել ծանր հանցագործություններ` դրանց համար որպես պատիժ սահմանելով տասից տասնհինգ տարի ազատազրկում:
«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:
Զենք-զինամթերքը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «սխալ քաղաքականության անխուսափելի հետևանք», հայտնում է Sana գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ռուսաստանում սկսվել են սիրիական մրգերի ու բանջարեղենների առաջին կազմակերպված մատակարարումները, որոնք պետք է մասնակի փոխարինեն թուրքականներին, որոնց վրա ներկրման արգելք է սահմանված, գրում է «Կոմերսանտը»:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կինն ու որդին մի քանի ժամ եղել են Բրյուսելի օդանավակայանի տերմինալում, որտեղ այսօր տեղի է ունեցել ահաբեկչություն: Քաղաքական գործչի ընտանիքը հասցրել է թռչել պայթյունից մի քանի ժամ առաջ: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
Ուժեղացված ծառայություն հանրապետության մարզերում:
Ոստիկանությունը «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերել Բրյուսելի օդանավակայանում հարձակում գործած անձանցից մեկի մարմնի մոտ, հայտնում է Reuters-ը:
Մարտի 18-ին, ժամը 19.18-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Բրյուսելում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 34-ի, հայտնում է Reuters-ը:
Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ, տեղեկացնում է CBS New York-ը:
Բրյուսելում տարհանվել է թագավորական պալատը, հայտնում է RTBF-ն:
Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Մարտի 23-ին, տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում, որն այս տարվա առաջին Լուսնի խավարումն է: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իրուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո աշխատակիցների համար անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «դեղինից» մինչև «նարնջագույն», Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։
Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել գունավորել Էյֆելյան աշտարակը բելգիական դրոշի գույներով, հայտնում է BFM TV-ն:
ԴԱԻՇ-ի զինյալների կողմնակիցները ողջունել են Բրյուսելի պայթյունները, որոնց հետևանքով սպանվել է ավելի քան մարդ, հայտնում է Reuters-ը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները Բրյուսելի ահաբեկչությունների մասին հայտարարության ժամանակ: Նա ստիպված է եղել ընդհատել է մամուլի ասուլիսը, հայտնում է RIA Novosti-ն:
Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:
Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղեկացնում է Reuters-ը:
1974 թ. ծնված Մարզպետունի Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 20-ին, ժամը 14.20-ին, փախցրել են Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Եվ մենք՝ որպես ՎՍԴՀԿ, մշտապես ողջունել ենք նոր քաղաքական ուժերի մուտքը քաղաքական դաշտ, հատկապես, որ այդ քաղաքական ուժերի լիդերները վաղուց քաղաքական դաշտում ճանաչված մարդիկ են»,- այսպես պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վերջերս ստեղծվող նոր կուսակցությունների փաստին՝ հավելելով, որ որևէ մեկը չէր կարող կասկածել, որ այդ մարդիկ կարող են նաև լուրջ թիմեր ստեղծել և լուրջ պայքարի մեջ մտնել: