
Twitter-ը 10 տարեկան է

Այսօր՝ մարտի 21-ին, Twitter սոցցանցը դառնում է 10 տարեկան: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական բլոգում:
Ուղիղ 10 տարի առաջ հայտնի ինտերնետ-ծառայության հիմնադիր Ջեք Դորսին թողեց առաջին հաղորդագրությունը կայքում: Այդ ժամանակից ի վեր Twitter-ի լսարանը ավելացել է՝ հասնելով ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատիրոջ:
Ընկերությունում հպարտորեն են նշել այն դերը, որը խաղացել է սոցցանցը նորագույն պատմության մեջ: Twitter-ի պաշտոնական տեսանյությում կարելի է տեսնել առանձին սոցցանցերի ու քաղաքական շարժումների կադրեր ու թվիթներ, այդ թվում՝ նվիրված Արաբական գարնանն ու ԱՄՆ-ում միասեռ ամուսնություններին:
Կայքի օգտատերերին առաջարկվում է շնորհավորել սոցցանցին #LoveTwitter հեշթեգով:
https://www.youtube.com/watch?v=BY3yDdHlYO8