Բաժիններ՝

Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը վտանգված է

Անվտանգության նկատառումներից ելնելով Ստամբուլում ֆուտբոլային սպասված դերբիի` «Գալաթասարայ»-«Ֆեներբահչե» հանդիպման հետաձգումից հետո որոշում է կայացվել չեղյալ համարել քաղաքում ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի հավաքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հավաքը նախատեսվում էր իրականացնել մարտի 24-ին Թուրքիայի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև Անթալիայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ:

Թուրքիայում իրականացված վերջին ահաբեկչական հարձակումներից Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը սպառնալիքի տակ է հայտնվել: Սոցիալական մեդիաներում խոսվում է այն մասին, որ շվեդական թիմը չի ցանկանում մեկնել Թուրքիա: Շվեդական որոշ լրատվամիջոցներ գրում են հանդիպումը չեղյալ համարելու հավանականության մասին:

Շվեդիայի ազգային հավաքականից հանդիպումը չեղյալ համարելու մասին լուրերը հերքվել են: «Այս պահին մեր ծրագրերի մեջ է մտնում Թուրքիա մեկնելը, սակայն դա ամեն պահի կարող է փոխվել: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ խոսել ենք, մեզ ամեն տեսակի երաշխիքներ են տվել` հավաստիացնելով, որ ամենաբարձր մակարդակի անվտանգության միջոցներ են ձեռնարկվել»,- հայտնել են Շվեդիայի հավաքականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս