Բաժիններ՝

Բելգիայում երեխաների ներկայությամբ ծխող վարորդներին մինչև 1000 եվրո տուգանք է սպառնում

Բելգիական Ֆլանդրիայի տարածաշրջանային խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն փոխադրամիջոցում երեխաների ներկայությամբ ծխող ավտոմոբիլիստները եւ ուղեւորները կպատժվեն մինչեւ հազար եվրոյի չափ տուգանքով։

Ինչպես հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը, օրինագիծը պատրաստած ֆլամանդացի քրիստոնյա դեմոկրատների խորհրդարանական խմբակցությունը (CD&V) հույս ունի, որ համանման օրինագծեր կընդունվեն թագավորության մյուս երկու տարածաշրջաններում՝ Վալոնիայում եւ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում:

RTBF-ն նշել է, որ մինչեւ 16 տարեկան անչափահասների ներկայությամբ ավտոմոբիլում ծխելու արգելքը տարածվում է նաեւ էլեկտրոնային սիգարետների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31