Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.05-ին, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2003 թ. ծնված Կարեն Ս.-ն, 1959 թ. ծնված Դոնարա Ս.-ն, 2010 թ. ծնված Անի Ս.-ն և 2005 թ. ծնված Լիլիթ Ս.-ն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Բավեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի եւ ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։
«Առաջին անգամ, երբ ՀՀ առաջին նախագահն այցելել էր Արցախ, դրա հետևանքն այն էր եղել, որ Գերագույն խորհրդի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխեցին։ Սակայն այս անգամ ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ հակառակն է եղել՝ Հայաստան է հրավիրվել Արցախի նախագահը։ Թե որքանով այս զուգահեռները կլինեն էական, դրա մասին չեմ դատի»
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված զինվորների բաց նամակին:
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին:
Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը:
Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշմ ան մեջ:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի միջազգային մրցաշարի առաջատարներից մեկն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն ապագա ֆուտբոլային հաջողությունները:
Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի 23-ամյա մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ին Ադոնցի 15 հասցեի մոտից, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ «Մերսեդես»-ով իրեն առևանգել և տեղափոխել են Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող մի առանձնատուն։