Բաժիններ՝

Որոնք են 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլները

Եվրոպայի Euro-NCAP անկախ կազմակարպությունը քրաշ-թեստերի արդյունքներով կազմել է 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլների վարկանիշը:

Հաղթողներն ընտրվել են չորս կատեգորիայում՝ ելներով տարբեր տիպի փորձարկումներում ստացված բալերի գումարից:

«Մեծ ընտանեկան ավտոմոբիլ» եւ «Հիբրիդներ եւ էլեկտրակարեր» կատեգորիաներում առաջատար է դարձել Lexus ES 300h սեդանը: Այն ստացել է 91 տոկոս վարորդի եւ չափահաս ուղեւորների անվտանգության համար, 87 տոկոս՝ երեխաների եւ 90 տոկոս՝ հետիոտների անվտանգության համար:

Անվտանգության համար պատասխանատու սարքերի աշխատանքը գնահատված է 77 տոկոս: «Փոքր ընտանեկան ավտոմոբիլ» կատեգորիայում հաղթանակ է տարել Mercedes-Benz A-Class հեթչբեքը: «Մեծ քրոսովեր» կատեգորիայում հաղթող է ճանաչվել Hyundai Nexo-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս