Բաժիններ՝

Ճապոնիան պատրաստվում է արհեստական «աստղային անձրև» առաջացնել

Ճապոնիան պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրեւ» առաջացնելու նպատակով: Այդ մասին հայտնել է Տոկիոյի՝ այդ ժամանցային ծրագրում զբաղված ALE մասնավոր ընկերությունը:

Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, արբանյակը պլանավորվումէ ուղեծիր դուրս բերել Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության «էպսիլիոն-4» տանող հրթիռով, իսկ «աստղային անձրեւը» 2020 թվականի գարնանը կարող է դիտել վեց միլիոն մարդ Հիրոսիմայի շրջակայքում՝ 200 կիլոմետր շառավղով:

Արբանյակում կբեռնվի 400 մետաղական գնդիկ, որոնք մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս կայրվեն Երկրից 60 կիլոմետր բարձրության վրա եւ ասուպների տպավորություն կստեղծեն: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցում մեկ սանտիմետրը: Արբանյակն ինքը կգտնվի Երկրից 400 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31