Բաժիններ՝

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ

Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Պայթյունը որոտացել է լույս դեկտեմբերի 17-ի գիշերը, դրանից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանը հեռախոսազանգ էր ստացել նախապատրաստվող ակցիայի մասին: Դա թույլ Էր տվել տարհանել անձնակազմը եւ խուսափել զոհերից, նշվում է հաղորդագրության մեջ: Շենքին զգալի վնաս է պատճառվել:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն ԶԼՄ-ների հետ կապված օբյեկտներն ավելի վաղ էլ դարձել են ծայրահեղ աջ եւ անարխստական խմբավորումների թիրախներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31