Բաժիններ՝

Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. կա 7 տուժած. Դեպքի վայր է ժամանել նաև Հայկ Մարությանը

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31