
12-րդ դասարանի աշակերտուհին երկու անգամ փորձել է ինքնասպան լինել. կանխել է մայրը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհին, ով սովորում է դպրոցի 12-րդ դասարանում օրերս փորձել է ինքնասպանություն գործել՝ թունաքիմիկատ խմելով, սակայն ժամանակին կանխել է մայրը։
Դա անչափահասի ինքնասպանության երկրորդ փորձն էր. առաջին փորձը գրանցվել էր ամռանը, երբ պարանով փորձել է կախվել։ Այդ ժամանակ եւս օգնության էր հասել մայրը։
Պարզվում է անչափահասի նման ծայրահեղ քայլի գնալու պատճառը համադասարանցու անհաջող կատակն էր, ով սպառնացել է նրա ծնողներին պատմել նրա գաղտնիքի մասին։