
Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն չորս տարում

Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն առաջիկա չորս տարում: Այդ մասին լրագրողներին պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին:
«Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան է: Նաեւ այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան»,- նշել է Ալին:
Տակավին 2012 թվականին շինարարները կառուցել եւ հանձնել էին 360 շենք, բայց այդպես էլ չէին հասցրել դրանք բնակեցնել. այստեղ ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում, իսկ նորակառույցները թաքստոցներ Էին ծառայում զինյալների համար: Այժմ դա խոշորագույն շինհրապարակն է Սիրիայում, դրա տարածքն ավելի քան 50 հեկտար է:
Սակայն քաղաքը վերականգնելիս գլխավոր խնդիրն, ինչպես պատմել է Ալին, մնում է որակյալ կադրերի եւ աշխատող ձեռքերի պակասը: Այնուամենայնիվ, շինարարները պլանավորում են շրջանը հանձնել չորս տարի հետո, քանի որ Հալեպում խաղաղ կյանքի հետ վերադարձել է նաեւ բնակարանի պահանջարկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: