
ԱԺ-ում ամենաբարձր աշխատավարձը 1 մլն 190.520 դրամ է, ամենացածրը՝ 198.420 դրամ

Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը: Այս մասին գրում է galatv-ն:
Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը կստանա 793 հազար 680 դրամ, նրա տեղակալը՝ 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը 330 հազար 700 դրամ է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի և ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետինը՝ 297 հազար 630 դրամ: ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձն էլ 198 հազար 420 դրամ է: