
«Կուզմա Մինին» ռուսական բեռնանավը ծանծաղուտն է խրվել Բրիտանիայի ափերի մոտ

Ռուսական «Կուզմա Մինին» ջերմանավը ծանծաղուտն է խրվել Մեծ Բրիտանիայի ափերի մոտ՝ Քոռնուոլի ծովեզերքից ոչ հեռու՝ Ֆալմութ ծովախորշում: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5:40-ին, տեղեկացնում է BBC-ին:
Առափնյա պահպանության տվյալներով՝ նկատվում է նավի գրեթե 5 աստիճանի կողաթեքում: Ջերմանավում գտնվում են 18 ռուսաստանցի նավաստիներ, նավի վրա բեռներ չկան: Նավի մոտ կկառանվեն քարշակներ, որոնք պետք է վերջինիս օգնեն դուրս գալու ծանծաղուտից մակընթացությունն սկսվելիս:
Daily Mirror հրատարակության տեղեկատվությամբ՝ «Կուզմա Մինինը» դուրս է եկել Նիդեռլանդների Թեռնյոզեն նավահանգստից, որտեղ ավելի վաղ կալանվել էր նավի սեփականատիրոջ՝ Մուրմանսկի նավագնացության պարտքերի պատճառով (նավահանգստում նավը կանգնած է մնացել մի քանի ամիս):