
ՊՆ զորամասերից մեկի զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ. shamshyan.com

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։
Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել: