Բաժիններ՝

Չինաստանում պարգևատրել են երկրի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած հարյուր ականավոր գործիչների

Արդիականության հարյուր ականավոր գործիչներ, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի զարգացման ու նվաճումների գործում, դեկտեմբերի 18-ին պետական պարգեւներ են ստացել հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված էր բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության հոբելյանին։

Պարգեւներ են ստացել գիտնականներ, տնտեսագետներ, պետական եւ խոշորագույն մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, տայկոնավտներ, բժիշկներ, նշանավոր մարզիկներ, աշխատանքի օրինակելի գործիչներ, գրողներ: Առանձին գործիչներ պարգեւներն ստացել են հետմահու:

Ի թիվս այլոց մեդալների են արժանացել չինացի դեղագործ, չինական ավանդական բժշկության բնագավառի մասնագետ Տու Յույուն, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, Tencent-ի հիմնադիր Պոնի Ման, Չինաստանի ազգային ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ականավոր ներկայացուցիչ Ցզյան Ցզյացզին, երեք ուղեծրային թռիչք կատարած տայկոնավտ Ցզին Հայպենը, չինացի հայտնի ֆիզիկոս-միջուկագետ Չեն Կայցզյան, Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի նախագահ Յաո Մինը, հիբրիդային բրնձի աճեցման մասնագետ, Չինաստանի ինժեներային գիտությունների ակադեմիայի անդամ Յուան Լունպինը:

Բացի Չինաստանի քաղաքացիներից, պարգեւներ են ստացել 10 օտարերկրացիներ: Չինաստանում դեկտեմբերի 18-ին նշում են բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության 40-ամյակը, որի շնորհիվ Չինաստանը կարողացավ համեմատաբար կարճ ժամանակում գյուղատնտեսական աղքատ երկրից դառնալ աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը:

Դեկտեմբերի 18-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանն անցկացվում է պաշտոնական արարողություն, որը նվիրված է վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի ձեռք բերած նվաճումներին: Արարողությանը ներկա են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ երկրի ողջ ղեկավարությունը, տարբեր գերատեսչությունների, կուսակցական կառույցների, զինված ուժերի, բիզնեսի, գիտական շրջանների ներկայացուցիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 13.18 Չինաստան, զարգացում, գործիչներ, պարգեւատրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս