
Կյանքի 93-րդ տարում մահացել է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին

Կյանքի 93-րդ տարում դեկտեմբերի 18-ին մահացել է Նեպալի նախկին վարչապետ Տուլսի Գիրին: Այդ մասին գրել է Kathmandu Post տեղական թերթը՝ վկայակոչելով վարչապետի ընտանիքի մի աղբյուր:
Հրատարակության տվյալներով՝ քաղաքական գործիչը մահացել է Նեպալի մայրաղաքաք Կատմանդուի իր նստավայրում: Գիրին տառապում էր լյարդի քաղցկեղից: Գիրին երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1960 թվականի թագավորական հեղաշրջումից հետո՝ դառնալով առաջին չինովնիկը այդ պաշտոնում: Այնուհետեւ նա երկու ժամկետ պաշտոնավարել է որպես երկրի նախարարների խորհրդի նախագահ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: