Բաժիններ՝

«Սիտջես» միջազգային մրցաշար. Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայում տեղի ունեցող միջազգային մրցաշարի առաջատարներից է:

Իսպանիայում շարունակվում է «Սիտջես» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 183 շախմատիստ 41 երկրից: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռնեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: Կայացած 4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 3 շախմատիստ:

Նշենք, որ ֆավորիտներից և ոչ մեկը չի գտնվում առաջատարների շարքում: Սաշիկիրանը վաստակել է 3.5 միավոր, Անդրեյկինը և Ինարկիևը՝ 3-ական, իսկ Վասիլի Իվանչուկն իր ակտիվում գրանցել է միայն 2.5 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31