Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հունվարի 15-ին հրապարակել է պաշտպանության հարցերին վերաբերող նոր «Սպիտակ գիրքը», որը դրա հրապարակման սկզբից ի վեր առաջին անգամ չի բովանդակում հիշատակում ԿԺԴՀ-ի՝ որպես թշնամու մասին:
Մալաթիա վարչական շրջանում փողոցային առևտուր իրականացնող Արամ Խաչատրյանը հայտարարեց, որ հեղափոխությունից առաջ ներկայիս իշխանություններն իրենց խաբել են։
Գդանսկում սուգ է հայտարարված քաղաքագլուխ Պավել Ադամովիչի սպանությունից հետո, այն կտեւի հունվարի 15-ից մինչեւ հուղարկավորության օրը:
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտյալին ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է.
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագիծը:
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:
Խոսելով տնտեսական խորը ճգնաժամի մասին՝ պատգամավորը նշել է, որ այդ վիճակից կարելի է դուրս գալ միայն ժողովրդավարական և տնտեսական հիմնավոր փոփոխությունների միջոցով:
«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, գործազրկությաԹուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին: ն մակարդակը գնալով աճում է, ներդրումների ծավալը ընկնում, արդյունաբերության ծավալը նվազել է 6,5 տոկոսով»,-գրել է Փայլանը:
Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:
Ազգային ժողովը միական դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Իսպանիա:
Երևանի քաղաքապետարանն այսօր հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, օրակարգում «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագծի քննարկումն է:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։
Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նախազգուշական գործադուլների:
«Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել ու մենք էլ բաց ենք թողել: Էդ մեր իշխանության ու գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումները»:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չէ:
Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր:
Մոնրեալի տարրական դպրոցի 35 աշակերտների եւ 8 աշխատակիցների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու հետեւաքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան- Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում:
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում: Հայտարարեցին, թե պատգամավորների սենյակները պետք է վերանորոգվեն: Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, աշխատասենյակը քիչ է, հանգստի սենյակ է պետք: Վատ ախորժակ չունեք: Տղերք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը, գործազրկությունը, պետական ծախսերի արդյունավետության անհրաժեշտությունը, պետական ապարատից դուրս շպրտված հազարավոր քաղաքացիներին էդքան շուտ մոռացա՞ք, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի ուղերձ է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ հունվարի 14-ին գործադուլ են սկսել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը հունվարի 14-ի երեկոյան ջախջախիչ պարտություն են կրել խորհրդարանի վերին պալատում՝ Լորդերի պալատում, Brexit-ի գործարքի կապակցությամբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում սկզբունքային քվեարկությունից մեկ օր առաջ։