ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագիրն է հանձնել Դոնալդ Թրամփին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ս.թ. հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ողջունելով նախագահ Թրամփին՝ ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում»,- ասված  է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031