Մրցաշրջանը «Ռեալի» համար կարող էր այլ կերպ լինել:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հունվարի 14–ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարծում է, որ առանց դատարանի որոշման պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու Մանվել Գրիգորյանին հանցագործ կոչել:
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:
ՊՍԺ-ի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, գրում է donbalon.com-ը:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Բնակարանային գողություն Արտաշատում․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Հունվարի 13-ի երեկոյան ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով:
Երեկ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է 23 տարի առաջ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքին, նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող և սպանվել է 1996 թվականին։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի խումբ փաստաբանների հետ եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու ՀՀ դատախազության բերած վերաքննիչ բողոքի քննարկումը:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հարավային Կորեայի դատարանը վճռել է, որ երկրի իշխանությունները եւ նավի սեփականատեր ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից ողջ մնացածներին եւ նրանց ընտանիքներին:
Դանակահարություն Երևանում․ կասկածյալը հայտանբերվել է:
ՀՀ Քննչական Կոմիտե Հավանած էջ · Հենց նոր ·
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանին և 1996թ. ծնված Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Գ.Հակոբյանի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ.Ոսկանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ:) Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»:
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կենսունակ կմնա առանց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի, թեպետեւ կտուժի այս սցենարի իրականացման դեպքում:
Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք եւ թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար:
Եվրոպական երկրները չեն տիրապետում ֆինանսական հաշվարկների մեխանիզմի գործարկման անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը կոչված է փոխարինել SWIFT համակարգը եւ շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները: