Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կկազմի համապատասխանաբար 3,5 տոկոս եւ 3,6 տոկոս, ինչը ցածր է կանխատեսվող ցուցանիշներից:
Վարիկոզային երակները ոչ միայն տհաճ տեսք ունեն, այլև՝ ցավոտ են: Այս խնդիրը հաճախ հանդիպում է կանանց մոտ, չնայած՝ տղամարդիկ նույնպես տառապում են սրանից: Եթե վարիկոզային երակներ ունեք, նշանակում է՝ արյան շրջանառությունը խոչընդոտվում է՝ խթանելով երակները:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից 168.am-ին հայտնեցին, որ հինգշաբթի Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ միասին ապրանք տեղափոխող հայ առևտրականները մաքսատանը վրացական կողմի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը, կհստակեցնեն, թե հետագայում այդ մարդիկ ինչպե՞ս են շարունակելու աշխատել:
Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը:
Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը:
Այս նախադրյալները վերահամոզում են, որ սիրիական հանգուցալուծման վերջնական պայմանավորվածությունները ձգձգվելու իրականության առաջ են կանգնել: Մինչ այդ, Բեյրութը կարող է ֆինանսական հատկացումներ ստանալ, Դոհան ապամեկուսացման առումով քայլեր արձանագրել, Անկարան առավել գրանցել Թել Ավիվի հաշվին եւ Թել Ավիվը՝ իրանյան հենակետերին հարվածելով սպառնալ տարածաշրջանը ապակայունացնելով։
Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ, և հանդիպման ընթացքում գործարարների մոտ հպարտացել է 2017 թվականին Հայաստանի արձանագրած բարձր տնտեսական ցուցանիշներով: \
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահ է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կհեռացվի իր պաշտոնից մոտակա 1.5 տարվա ընթացքում: ԱՊԼ-ի վերջին տուրում «կապույտներն» արտագնա խաղում պարտվեցին «Արսենալին» (0:2). դա արդեն Սարիի թիմի 5-րդ պարտությունն էր վերջին 12 խաղերում:
Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին:
Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանակում կցանկանար քաղաքական հռչակագիր ընդունել «Արեւելյան գործընկերության» հեռանկարների վերաբերյալ եւ որոշել զարգացման կոնկրետ նախագծերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետերի, այսպես կոչված, «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։
ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կասեցրել է Ազգային ժողոբվի պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Ղեկավար չունենք, իսկ եթե ղեկավար չունենք, ի՞նչ խոսք կարող է լինել արտաքին հարաբերությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը Դավոս է գնացել, սպասեք, մի երկու թշնամու հետ կվերադառնա։ Այլ բան չեմ ասի»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին:
Թբիլիսիում եվրոպական հինգ երկրների դեսպաններ ցանկանում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հետ քննարկել քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Վրաստանի քաղաքացիներից ստացվող խնդրագրերի հետ կապված իրադրությունը, որոնց թիվը շարունակ աճում է։
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի է ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
«Այս ամենի հետ կապված էլ՝ «Չալոյի բալեքը» գրում են, թե՝ բա ի՞նչ անենք, նախկինների նման կաշառք վերցնե՞նք, մի բան էլ հասարակության վրա են մուննաթ գալիս։ Բա այն երեխան, այն «40 հազար հեկտարանոց» տղան՝ Արարատի մարզպետը»։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով:
Փարիզի քաղաքապետարանը գործի է դրել «Խիստ ցուրտ» պլանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցածր ջերմաստիճանի եւ ձյան տեղումների պատճառով։