Բաժիններ՝

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության աճի դանդաղում է կանխատեսում 2019 և 2020 թվականներին

Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կկազմի համապատասխանաբար 3,5 տոկոս եւ 3,6 տոկոս, ինչը ցածր է կանխատեսվող ցուցանիշներից: Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 21-ին:

«Համաշխարհային տնտեսության աճը, ըստ կանխատեսումների, 2019 թվականին կկազմի 3,5 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3,6 տոկոս, դա 0,2 եւ 0,1 տոկոսային կետով ցածր Է անցյալ տարվա հոկտեմբերին արված կանխատեսումից»,-նշվում է զեկույցում:

Փաստաթղթում ասված է, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3,7 տոկոս, ինչպես եւ կանխատեսվում էր նախորդ զեկույցում, չնայած տարվա երկրորդ կեսին դրա տեմպերի դանդաղմանը:

Ինչպես նշում են ԱՄՀ-ում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազումը բացատրվում է զարգացած երկրների տնտեսությունների աճի շարունակական դանդաղմամբ, ինչպես նաեւ զարգացող շուկաներում, ներառյալ Արգենտինան եւ Թուրքիան, աճի ժամանակավոր դանդաղմամբ: Չինաստանի տնտեսության աճը նույնպես կդանդաղի ֆինանսական կարգավորման խստացման եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական վեճերի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս