«Սարին կհեռացվի «Չելսիից» մոտակա 2 տարիներին. դա անխուսափելի է». Գարի Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը վստահ է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կհեռացվի իր պաշտոնից մոտակա 1.5 տարվա ընթացքում: ԱՊԼ-ի վերջին տուրում «կապույտներն» արտագնա խաղում պարտվեցին «Արսենալին» (0:2). դա արդեն Սարիի թիմի 5-րդ պարտությունն էր վերջին 12 խաղերում:
«Սարին գիտի, որ իրեն ինչ-որ պահի կհեռացնեն մոտակա 1.5 կամ 2 տարվա ընթացքում. դա անխուսափելի է «Չելսիում»: Դրա համար առաջիկա 6 ամիսներին, քանի դեռ նա ունի հսկողություն իրավիճակի վրա, կարող է արտահայտվել: Բայց արդյունքում՝ ամեն ինչ որոշում է հանդերձարանը: Դա կարծես յուրահատուկ փոխարկիչ լինի, որն արդեն աշխատում է շատ տարիներ: Երևի Սարին մտածել է, որ ինքը փորձառու մասնագետ է, և դա չի դառնա խոչընդոտ իր համար»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը