Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ:
Փոխարենը մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։
Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է:
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ:
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է այն շշուկներին, համաձայն որոնց՝ ինքը կարող է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
«Մեծ ուշադրությունը, որ բոլորը դարձնում են Ազգային ժողովին, պայմանավորված է այն գերսպասումներով, որոնք առաջացրել են հենց իշխանությունները։ Եթե հիշում եք՝ 7-8 ամիս առաջ, երբ նոր էր կառավարություն ձևավորվել, այն ժամանակ էլ ուշադիր էին և «լայվ» ռեժիմով էին հետևում կառավարության նիստերին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, որ հրաժարվել է գլխավորել 3 ակումբ, որոնք առաջարկություններով արդեն դիմել են իրեն:
Պարեկայինները հետապնդել և բռնել են գողություն կատարած ու մեքենայով փախչող երիտասարդին։
2018 թվականի արդունքներով՝ Եվրամիությունից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն առաջին անգամ գերազանցել է Ռուսաստանից ստացվող փոխանցումերի գումարը:
Նոր Նորքի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության դեպքեր են բացահայտել:
Թուրքիայից ապրանք բերող ՀՀ քաղաքացիները տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում են՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական է վերադարձել հայրենիք:
«Հունվարի 8-ից սկսած ՊԵԿ-ում տեղի են ունենում անհասկանալի երևույթներ: Բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 1-ն էին մեքենաներ ձեռք բերել՝ կանգնել են լուրջ խնդրի առջև»:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։
Օրեր առաջ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ սկսած հետաքննության շրջանակներում վերջինին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք իր թիմի և «Լիվերպուլի» խաղերի դերի մասին կարծիքով:
Սննդի կետի աշխատանքը դադարեցված է:
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Բերնդ Շուսթերը խոստովանել է, որ չի զարմանա, եթե մադրիդյան ակումբը փորձի «Ռեալի» մարզիչ նշանակել Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովին:
«Հարց է առաջանում, թե ում է պատկանում այս կառույցը, և ով է այն ղեկավարում։ Եթե հարկային հանցագործության մասին չի կարելի վարչապետին տեղեկացնել, ապա ո՞ւմ կարելի է տեղեկացնել»։
Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Քամալա Հարիսը հունվարի 21-ին հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին:
Ծեծի, սպառնալիքների և հափշատկության մասին կեղծ հաղորդում. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Նա նաև ընդգծեց, որ արտախորհրդարանական ընդդիմության ձևավորման համար արդեն մեկ-երկու ուժեր հայտեր են ներկայացրել։
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակին հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություն:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, Նոր Մոսկվայում թալանել են էլիտար տնակային ավանների շինարար Սերգեյ Ղազարյանի տունը։