Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր նախագահ ունի:
Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում գազի կամ նավթի տարանցիկ խողովակ կառուցելու նախագծերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է վերացնել տնտեսական մենաշնորհները:
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերվում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:
Հունվարի 26-ին՝ ժամը 22.10-ին, բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում են 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորիկից հետո։ Փոթորիկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»:
Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանի կարծիքով, առաջնահերթ է լավ մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:
Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Կառավարության պաշտոնյան զեկուցելու է վերջին շրջանում առավել քննարկվող պարգևատրումների հարցը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ բացի պարգևատրումների հարցից, քննարկվելու են նաև «Հարկային օրենսգրքի» ներկայացված փոփոխությունները։
Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակներում: Սա երկրորդ ակումբային պայմանագիրն է ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի և ԱԶԲ-ի միջև, որը հստակ վկայում է նախորդ վարկի հաջողութան և վստահելի համագործակցության մասին:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած 33-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով հայտարարություն է ընդունել:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Հունվարի 26-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մինսկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ապա վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտների, իսկ մեքենան կողաշրջվել է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը:
Իրանը մտադիր չէ մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, բայց շարունակում է աշխատել դրանց ճշգրտության վրա:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: