ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է խոչընդոտների վերացումը. Փաշինյան
Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել: Ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում նախագահությունը հնարավորություն է տալիս առավել ակտիվ աշխատել կառույցում և փորձել նոր խթան հաղորդել ընդհանուր գործին: Մենք այդպես էլ տրամադրված ենք: Ես արդեն խոսել եմ առաջնահերթությունների մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ գլխավոր եմ համարում ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումը: Հաշվարկվել է և ներկայացվել, որ Եվրասիական միության տարածքում գոյություն ունեն 80 խոչընդոտներ՝ կապված մի շարք ոլորտների հետ: Այստեղ պետք է նշել, որ, «դե յուրե» առկա խոչընդոտներից բացի, գոյություն ունեն նաև «դե ֆակտո» խոչընդոտներ: Մեր գլխավոր նպատակն է լինելու դրանց ինչ-որ մի մասը վերացնելը: Եթե հաջողվի ամբողջությամբ, ապա դա շատ լավ կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Վարչապետ Փաշինյանն այցելել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես եկել ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:
Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК»
/// Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК».
Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Dienstag, 29. Januar 2019