Անկարայում սկսվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության» անդամ Այթեն Օզթուրքի դատավարությունը։ Այդ կուսակցությունն Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական: 2018-ի մարտի 8-ին Օզթուրքը Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի արդյունքում կալանավորվել էր Լիբանանում և տեղափոխվել Թուրքիա։
Ամերիկացի զինվորականները ERCA (Extended Range Cannon Artillery) ծրագրի շրջանակներում փորձարկել են բարձր ճշգրտության հաուբից՝ ավելի քան 100 կիլոմետր հրաձգության հեռահարությամբ:
Թեստավորման անկախ AV-TEST լաբորատորիան ստուգել է ծնողական հսկողության տարբեր լուծումների արդյունավետությունը և, արդյունքում պարգևատրել Kaspersky Safe Kids-ին երեք APPROVED հավաստագրերով։
Երբ դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը, այն բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Հիմնական խնդիրը ծախսերի անհամաչափությունն էր մայրաքաղաքի ներկայիս խնդիրների ենթատեքստում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և ապօրինի զենք պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բարսելոնան» հրաժարվել է Nike-ի առաջարկած նոր սպիտակ մարզահագուստից, այս մասին պատմել են Mundo Deportivo-ի լրագրողները:
Գերմանիայի հակամենաշնորհային գերատեսչությունը որոշել է սահանափակել Facebook ընկերության կողմից տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, օգտատերերի տվյալների հավաքումը:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք տնային խաղի սպասումներով, որը տեղի կունենա փետրվարի 9-ին:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։
Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մարդու օրգանիզմի զարմանալի առանձնահատկությունը։ Եթե մարդն ընկնում է սթրեսային իրավիճակի մեջ, իր երկրորդ կեսի մասին ընդամենը մեկ միտքը բավարար է, որ կանխեն արյան ճնշման բարձրացումը։
«Յուվենթուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է ակումբի՝ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկության մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային քանակ է արձանագրել վերջին 10 տարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:
«Կառավարության նախկին ծրագրում Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե նախատեսում են գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն անել: Գյուղատնտեսությունը երկրի հիմնական զարգացման ուղղություններից մեկն էր: Այս ընթացքում ունեցանք երկու գյուղնախարար, բայց հեղափոխությունը չտեսանք»:
Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները և չկանչեն լամպ փոխելու
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ:
ԱՀ առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված թալասեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներն այսուհետ կստանան անվճար բուժում:
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ են գրել ՀՀ վարչապետին: Զուգահեռ կազմակերպել են ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել է Կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել է 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի պրոբլեմների մասին:
Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին:
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն, Խանջյան փողոցի թիվ 9 տան մուտքի դուռը բացելով՝ տնից գողացել են՝ բազմոցի և մահճակալի ծածկոցներ, երաժշտական կենտրոն և մրգի վազ:
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է հոլանդական «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխությունը, որն իրականանալու է այս ամռանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
«Բիզնես Արմենիա» հիմնադրամը նոր ղեկավար ունի: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից տեղեկացրեցին, որ գործադիր նոր տնօրենը Դավիթ Փափազյանն է:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։