Բաժիններ՝

Գերմանիայի կարգավորիչը որոշել է սահմանափակել Facebook-ի կողմից օգտատերերի տվյալների հավաքումը

Գերմանիայի հակամենաշնորհային գերատեսչությունը որոշել է սահանափակել Facebook ընկերության կողմից տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, օգտատերերի տվյալների հավաքումը: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Կարգավորիչը պարզաբանում է, որ, սոցցանցից օգտվելու կանոնների եւ պայմանների համաձայն՝ օգտատերերին պարտավորեցնում են թույլատրել իրենց տվյալների հավաքումը, այդ թվում՝ կայքից կամ սմարթֆոնի վրա Facebook-ի հավելվածից դուրս: Այնուհետեւ այդ տվյալները կցում են սոցցանցում օգտատիրոջ օգտահաշվին: Դա վերաբերում է բոլոր տվյալներին, օրինակ՝ WhatsApp եւ Instagram ծառայությունների, ինչպես նաեւ կողմնակի կայքերի տվյալներին:

«Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, որոնց սեփականատերը Facebook-ն է, կարող են շարունակել հավաքել տվյալները: Սակայն այդ տվյալները կցել Facebook-ում օգտատերերի օգտահաշիվներին հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը չկա, տվյալները պետք է մնան համապատասխան ծառայությունների մոտ, եւ դրանք արգելված կլինի մշակել Facebook-ի տվյալների հետ»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Նշված է, որ կողմնակի կայքերից տվյալների հավաքումը նույնպես հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս