Բաժիններ՝

«Վանաձորի կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2252187468434969?__xts__[0]=68.ARBSU8EY_K3bsKFrG9YXBCO_sQUHi9-rdfwS8ix1p2vbJ0qjycT3JBObxJugvcruOIHogzJKwReBeOOJNZce3LYQRlpIMZnK7BrN_Bg-du2oEdeec8bL_hALZETRtJ_EmpIquLXQYW9qFnwphUA8CdVJMAuldqOycEzqzbi24XpktmvDOvOkg4f7aUbVB6bmjGyyOaM2XeSrmPcfUdkxzCV8c6gTOZoGLivt5ToARCf_tKoKcVGcQRs4R6H-ofm_XlRwYekrA5X0y6wKpJvxdk2PP6LzSeTfm4JRvyWyoZoBve7jpEyBtc0c4_GT6JDzImhHSDIjqL9hZ8dEwTUmUOhg&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս