«Վաղ թե ուշ «Մանչեսթեր Յունայթեդը» կպարտվի, իսկ ինչո՞ւ՝ ոչ «Ֆուլհեմին». Ռանիերի
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք տնային խաղի սպասումներով, որը տեղի կունենա փետրվարի 9-ին:
«Մենք պետք է պահպանենք դրական տրամադրությունը և շարունակենք պայքարել: Եթե չես պայքարում, պարտվում ես արդեն մինչև խաղի մեկնարկը: Պարտությունում չկա ոչ մի դժբախտություն: Եթե մրցակիցը մեզանից լավն է, դրանում չկա ոչ մի պրոբլեմ, բայց ես ուզում եմ, որպեսզի տղաները պայքարեն մինչև վերջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» անպարտելի շա՞րքը: Վաղ թե ուշ նրանք կպարտվեն, իսկ ինչո՞ւ ոչ՝ մեզ հետ խաղում:
Գտնում եմ, որ Ուլե-Գունար Սուլշերն արժանի է դառնալու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Նա ցույց տվեց, որ խաղացողներն իր հետ են: Արդյունքները ցույց են տալիս ամեն ինչ՝ միայն հաղթանակներ և մեկ ոչ-ոքի: Ֆուտբոլիստները փոխել են տրամադրվածությունը: Նրանք պայքարում են միասին»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը