Բաժիններ՝

«Ես Չեմպիոնների լիգան պարտվեցի Ռոնալդուին, հիմա ուզում եմ հաղթել նրա հետ». Էմրե Ջան

«Յուվենթուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է ակումբի՝ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկության մասին:

«Ես Չեմպիոնների լիգան պարտվեցի Ռոնալդուին, հիմա ուզում եմ հաղթել նրա հետ:

Ես շատ եմ լսել Իտալիայում, որ մեր երկրպագուները կարծում են, որ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգան: Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են դրան: Մենք, բնականաբար, ևս:

«Ատլետիկոյի» հետ դժվար կլինի, սա ամենադժվար մրցակիցներից մեկն է, որը կարող էր բաժին ընկնել մեզ:

«Ատլետիկոն» դժվար հակառակորդ է, որը լավ է պաշտպանում, դժվար է խաղալ նրա հետ: Բայց մենք «Յուվենթուսն» ենք և պետք է հավատանք ինքներս մեզ, փորձենք հաղթել:

Ես լսել եմ, որ մենք արդեն համարվում ենք Իտալիայի չեմպիոններ: Մեր թիմը հնարավորություն ունի հաղթելու տիտղոսն ութերորդ անգամ անընդմեջ, բայց դա միշտ էլ հեշտ չէ:

Դա հսկայական աշխատանք է: Սկուդետոն մեր առաջին մարտահրավերն ու նպատակն է, բայց Չեմպիոնների լիգան, իհարկե, նույնպես»,- ասել է Ջանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս