Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելի քան 100 կիլոմետր հեռահարությամբ հաուբից է փորձարկել

Ամերիկացի զինվորականները ERCA (Extended Range Cannon Artillery) ծրագրի շրջանակներում փորձարկել են բարձր ճշգրտության հաուբից՝ ավելի քան 100 կիլոմետր հրաձգության հեռահարությամբ: Համապատասխան տեսագրությունը հրապարակված է Յումա զինափորձարանի (Արիզոնա) Twitter-ում։

Defence Blog-ը նշում է, որ թեստավորված զենքը Paladin ինքնագնաց հաուբիցի վերջին տարբերակի կատարելագործումն է: Կառուցվածքորեն հրանոթը ներառում է XM1113 արկը եւ երկարացված փողը: Հրանոթի առավելությունների թվում նշում են մեծացված հեռահարությունը, արագաձգությունը, թռչունակությունը եւ հուսալիությունը:

Համեմատության համար նշենք, որ ռուսական 2Ս35 «Կոալիցիա-ՍՎ» 152-միլիմետրանոց միափող ինքնագնաց հաուբիցն ունի հրաձգության մինչեւ 80 կմ առավելագույն հեռահարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728