
«Բարսելոնան» հրաժարվել է Nike-ի առաջարկած նոր մարզահագուստից

«Բարսելոնան» հրաժարվել է Nike-ի առաջարկած նոր սպիտակ մարզահագուստից, այս մասին պատմել են Mundo Deportivo-ի լրագրողները:
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը՝ Խոսեպ Բարտոմեուի գլխավորությամբ, չի համաձայնել Nike-ի դիզայներների նոր առաջարկին, ըստ որի՝ կատալոնական ակումբը պետք է հանդես գար սպիտակ մարզահագուստով:
Նախատեսվում էր, որ Nike-ը կպատրաստի «Բարսելոնայի» մարզահագուստի երկրորդ տարբերակը` սպիտակ գույներով, որով թիմը կխաղար 2020/21 մրցաշրջանում:
Աղբյուրը նշում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը չի համաձայնել մարզահագուստի սպիտակով պատկերել Բարսելոնա քաղաքի գերբը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները վախեցել են, որ մարզահագուստի սպիտակ գույնը բողոքի ակցիա կառաջացնի Կատալոնիայում այնպես, ինչպես դա եղավ 1992 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան