PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
Երևանի քաղաքապետարանում փետրվարի 12-ին մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Եվրոպական միասնական արժույթը չդարձավ եվրոգոտու պետությունների տնտեսությունների հավասարեցման միջոց, ընդհակառակը, վերջին ճգնաժամի հետեւանքով եվրոգոտու հարուստ եւ աղքատ երկրների միջեւ խզումը մեծացավ:
29-ամյա Աղասի Հովհաննիսյանը հետախուզվում է։
ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»):
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որտեղ քննարկվում է Կառավարության ծրագիրը։
Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:
ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոտայք գյուղի վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։
«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունից հետո հերթը կարծես թե, ՊԵԿ նախագահինն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետեւանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է եւ թանկանում է վայրկենական:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տեւել՝ ժամը 2-7-ը։ «Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։
Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ է ճանաչվել This Is America կոմպոզիցիան՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, տեղեկացնում է BBC-ին:
Coca-Cola ընկերությունը տասնամյակի ընթացքում առաջին անգամ գործարկում է նոր ըմպելիքի արտադրություն, որը նարնջի եւ վանիլի համ կունենա:
Ամերիկացի բլոգերը դրոնի միջոցով նկարահանել եւ սոցցանցում հրապարակել է իր ճանապարհորդությունների դիտարժան կադրեր, եւ այդ տեսահոլովակը վիրուսային է դարձել։
NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել է ամերիկյան Curiosity մարսագնացը:
Յուրաքանչյուր օգտատեր ընդամենը մի մասն է հսկայական տվյալների բազայի, որոնք սոցցանցերը շահագործում են սեփական նպատակներով: Ձեր հիմնական խնդիրն այնտեղ գովազդի դիտումն է, խաղերի վրա գումարի վատնումը եւ կայքի հարստացումը: Այն, ինչ տեղի է ունենում իրականում ձեզ հետ, սոցցանցի համար որեւէ նշանակություն չունի: