Բաժիններ՝

ԵՄ-ն նախագահող Ռումինիան հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ

Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո։

«Եթե Մոսկվան չի ցանկանում երկխոսություն, մենք հարկադրված ենք գտնել համաչափ պատասխաններ: Բայց Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումն, անշուշտ, որոշակիորեն վատ պատասխան կլիներ: Ես նման բան չեմ կանխատեսում, այդ թվում՝ Ռումինիայում»,- հայտարարել է Մելեշկանուն գերմանական Welt թերթում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռումինիան «խիստ անհանգստացած է», որ ամերիկացիները ցանկացել են դուրս գալ ՄՓՀՀՊ-ից, բայց դեռ կես տարի կա, երբ դուրս գալու մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի:

«Ես Ռուսաստանին կոչ եմ անում անել ամեն ինչ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի կանոնները վերստին հարգելու եւ հաձայնագիրը փրկելու համար»,- նշել է նախարարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին սկսում է Ռուսաստանի հետ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու ընթացակարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս